2008-ից հետ Հայաստանում մեկ պայքար եմ տեսել: Այլընտրանքներն ու ընդդիմադիրները խոսել են իշխանափոխությունից, բայց իրականում իրար մեջ պայքար են սկսել ավելի ընդդիմադիրի տիտղոսին արժանանալու համար:
Ահա Խորենացի փողոցը, մարդիկ ինքնաբուխ հավաքվում են և դինամիկ ու ռուպռ ունեցողները սկսում են իրենց խաղիկները: Եթե չեմ հիշում կամ բաց եմ թողել այդ դրվագը կներեք, բայց սահմանին զոհված հերոսի պատվին մեկ րոպե լռություն եղա՞վ, թե՞ շատ խիստ զբաղված էիք ազգը փրկելով, այն ժամանակ, երբ իրական ազգը փրկողը կյանք տվեց, իսկ եղբայրը վիրավորվեց:
Ֆեյք հասարակությունը, որի մեջ շատ են իրական օգտատերերն ու պետք է նշեմ, որ ֆեյքը հոգեվիճակ է ոչ թե կարգավիճակ, սկսեցին հոխորտալ, թե այդ լուրը հորինված են ու իշխանությունները փորձում են ուշադրություն շեղել Խորենացի փողոցում կատարվող դեպքերից: Հարց է առաջանում, ո՞ր դեպքերից ,,Ո՞վ է ավելի ընդդիմադիր մրցանակաբաշխությունի՞ց,,:
Ծերուկ Օպերայի շենքը, շնորհակալություն է պատմագիր Խորենացիից, որ իր մշտական հաճախորդներին որոշ ժամանակով հյուրընկալել է իր մոտ և ինքը հանգստանալու մի փոքր հնարավորություն է ստացել: