Կներեք բայց պիտի ասեմ: Մի արտահայտություն կա, որը հաճախ անում են շատ քաղաքական գործիչներ՝ «թող որոշի ժողովուրդը» կամ «ժողովուրդն է որոշողը», ըստ իս սա ամենահիմար արտահայտությունն է որը երբևէ կարելի է անել : Ժողովուրդը 1 անգամ է որոշում, մի քանի տարին մեկ հանրաքվեով,վերջ. իսկ որ լավ խորանանք այդտեղ էլ չի որոշում: Հանրության որոշակի խումբը ժողովուրդ լինել չի կարող, մաքսիմում ամբոխ, իսկ ամբոխն առանց առաջնորդի ամորֆ անգլուխ, էմոցիոնալ ոչ ադեկվատ մի մարմին է: Այ էդ «ժողովրդին» պետք է որոշեցնել, ոչ թե թողել, որ որ ինքը որոշի, եթե թողեցիր ինքն իրենով, երբեք ոչինչ չի կարող որոշվել, մաքսիմում կարող է ներքին որոշումը հանգեցնել խմորումների և անարխիայի: Եվ ասելով, որ «ժողովուրդը պիտի որոշի» դու ավտոմատ դառնում ես ժողովրդի պոչը, իսկ իսկ քաղաքական գործիչը ի վերուստ պիտի լինի գլուխ՝ առաջնորդող , ոչ թե հետևող ՝ պոչ: Վերջին 10 տարիներին հեռուստահաղորդումների ու մշակութային նման նման աղետի տակ մեծացած հասարակությունն այնքան է դեգրադացվել հետ գնացել, որ նրա որոշումներով շարժվելը կարելի է դիտել, որպես երկիրը գիտակցված աղետի տանել: Թերևս այսքանը, տվեք սպանեք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: