Եթե իսկապես Սեֆիլյանը տեղյակ չի եղել ՊՊԾ գնդի տարածքը գրավելու պլանի մասին, ապա ով է եղել այն անձը, որ նրա բացակայությամբ խմբի անդամներին վստահեցրել է, որ զինապահեստ գրավելուց անմիջապես հետո բազմաթիվ մարդիկ մուտք կգործեն ՊՊԾ գնդի տարածք, և իրենք այդպիսով զենքը ձեռքին բռնի հեղաջրջում կիրականացնեն: Այդ վստահությունը այսօր արդեն չկա, թեև խմբի անդամները դեռևս փորձում են ցույց տալ, որ ոչինչ չի փոխվել նույնիսկ բոլոր պատանդներին ազատ արձակելուց հետո: Ասված վկայությունն էլ հենց նոր համացանց գցված նկարներն են, որոնցում առկա են սպառազինության պատկերներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: