2016 թվականը հայ ժողովրդի համար մի տեսակ փորձությունների տարի էր և ցնցումների պակաս մենք չունեցանք: Օրերս տեղի ունեցած ՊՊԾ գնդի գրավումը այդ շարքից էր, և այն ուղղակի հասարակության մեջ ունեցավ լայն ռեզոնանս և փոխեց սովորական առօրյան: Ժողովուրդը շուրջ մեկ շաբաթ ամեն օր հետևում էր դեպքերի զարգացումներին` սպասելով խնդրի հանգուցալուծմանը:
Դեպքերի ընթացքը, սակայն, այսօր առավոտյան մի տեսակ կտրուկ շրջադարձ ստացավ: Նախ վերջին ի քանի օրերին զինյալների հետ բանակցային գործընթացը մտել էր բավականին ակտիվ փուլ և պարբերաբար հնչում էին ամենատարբեր թեզեր և զանազան սցենարներ:
Ժամեր առաջ բաց թողնվեցին պատանդները և ՊՊԾ տարածքում տեղակայվեց մամուլի կետ, որը հնարավորություն է տալիս այնտեղից ուղիղ հեռարձակմամբ հետևել դեպքերի զարգացումներին:
Սա տեղի ունեցածի մասին: Իսկ եթե նայում ենք դեպքերի ընթացս զարգացումներին, այն հիշեցնում է հայտնի Ալֆրեդի սենյակը, որտեղ ամեն ինչ ասես մի տեսակ նախօրորք ծրագրված էր, և հերոսներն ուղղակի խաղում էին և արտասանում իրենց բաժին տեքստերը, իսկ ամենակարևորը վերջում հաղթողը ի սկզբանե հայտնի էր:
Գնդում գտնվող, ինչպես նաև բանակցային գործընթացում ներառված մարդկանց հանդեպ ունենալով հարգանք և չփորձելով որևէ մեկին վիրավորել, ուղղակի պետք է նշեմ, որ ներկայում ընթացող գործընթացը նմանվում է ռեալթի շոուի: Մարդիկ ինչ-որ սրտաճմլիկ և հուզախառն պատմություններ են պատմում ուղիղ եթերում և փորձում ստեղծված իրավիճակը թատերականացված բեմադրություն ներկայացնել հանրությանը:
Ուղիղ եթերներում մարդիկ իրենց համար շոուներ, դիալոգներ են կազմակերպում, դրանով իսկ մի տեսակ անլրջացնում մինչ այդ առկա տրամադրվածությունն ու մարդկանց մոտեցումները: