Araratnews.am-ը գրում է.
Մեծ յոթնյակի երկրները ցանկանում են, որ Բրիտանիայի` ԵՄ կազմից դուրս գալու վերաբերյալ բանակցությունները սկսվեն հնարավորինս շուտ: Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով РИА Новости-ն, ասել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Միշել Սափ ենը: Բրիտանիայի կառավարությունը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ ժամանակ է պահանջվում գործընթացը սկսելու համար:
Այնուամենայնիվ, ԵՄ-ն շտապեցնում է Բրիտանիային գործընթացը սկսելու հարցում եւ հրաժարվում է նախնական բանակցություններ անցկացնել:
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/metc-yothnyaki-erkrnereh-shtapecnum-en-britaniayin-yem-kazmic-durs-galu-veraberyal-banakcuthyunnereh-skselu-harcum/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



