Aravot.am-ը գրում է.

Երեկ տեղեկություն հրապարակվեց, որ ՀՔԾ է բերման ենթարկվել ակտիվիստ Անի Նավասարդյանի մայրը: Լուրը սակայն Անի Նավասարդյանից ճշտել չհաջողվեց՝ նրա հեռախոսն անհասանելի լինելու պատճառով:

Aravot.am-ի հարցին ի պատասխան, սակայն ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնեցին, որ իրենց մոտ նման անձ չի բերվել: Ավելի ուշ լուր հրապարակվեց, որ երեկ ձերբակալվել է քաղաքացիական ակտիվիստ Անի Նավասարդյանը: Նա այժմ ժամանակավոր պահման մեկուսարանում է:

Իրավաբան.net-ի հետ զրույցում նրա պաշտպան Ստեփան Ոսկանյանը հայտնել է, որ Անի Նավասարդյանը ձերբակալվել է՝ զանգվածային անկարգություններ հրահրելու կասկածանքով: Պաշտպանը նաեւ ասել է, որ Անին հրաժարվել է ցուցմունք տալ, միայն ներկայացրել է մարմնի վնասվածքներն ու դրանց պատճառները: Ձախ ուսին ֆիքսված վնասվածքը, նրա պնդմամբ, ստացել է, իրեն բերման ենթարկելու պահին: Ձերբակալության ժամկետը լրանում է վաղը չէր մյուս օրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել