Երկու բառով նկարագրեմ, թե ինչ եմ մտածում ՀԱԿ-ՔՊ դիմակայության մասին.
1. Դիմակայությունն այդ ընդհանրապես չի բխում հանրության շահերից:
2. Իմ համոզմամբ մեկը մյուսին ոչնչացնելու հաշվին հնարավոր և ի վերջո երկուսն էլ ոչնչանան:
3. Թերևս Նիկոլ Փաշինյանը թույլ տվեց կոպտագույն մի սխալ, որը թանկ է նստելու իր և ՔՊ-ի վրա. Նա կոնտեքստից դուրս մեջբերեց և կամայական ու ընտրովի մեկնաբանեց Տեր-Պետրոսյանի խոսքերը, նրան մեղադրեց Ս. Սարգսյանի հետ դաշինքի մեջ մտնելու և Ղարաբաղը հանձնելու «մահացու» մեղքերի մեջ: Թերևս ճակատագրական վրիպակ...
4. ՀԱԿ-ը թույլ է տվել իր ողջ պատմության ամենամեծ սխալը. Կոնգրեսը կրավորական կեցվածք ընդունեց ժողովրդական շարժման նկատմամբ, Կոնգրեսը լքեց ժողովրդին, Արամ Մանուկյանը և Լևոն Զուրաբյանը նախընտրեցին արձակուրդը, իսկ ժողովուրդը չի ներելու այս ամենը:
5. Զուտ պատմագիտական դիտարկում. Նիկոլ Փաշինյանի հանրահավաքները նման են Ադոլֆ Էլոիզիչի հանրահավաքներին, ձեռքերը վեր, ձեռքերը ներքև, այ քեզ մոտեցում:
Վերջաբանի փոխարեն
Անկախ ամեն ինչից ես սատարում են ամեն մի համաժողովրդական շարժում, ովքեր էլ որ լինեն կազմակերպիչները:
Նիկոլ Փաշինյանին հորդորում եմ սթափեցնել իր կուսակիցներին, որոնք հակաինտելեկտուալ, հակամշակութային արտահայտություններ են հնչեցնում ex նախագահի հասցեին, վերջապես պետք է հասկանալ, որ սա ռեգբիի մրցաշար չէ, իսկ դուք էլ ֆանատներ, սա մեծ քաղաքականություն է գրողը տանի:
ՀԱԿ-ը իր բուն խնդիրները թողած, Թումանյանի ասած էս նեղ մոմենտին վհուկների որս է սկսել Վարդան Օսկանյանի անձի շուրջ: Հա իր մասին մենք արդեն ամեն ինչ գիտեք, դուք արդեն տասնամյակներ շարունակ գլուխներս բռնաբարել եք նույն հրապարակախոսությամբ:
Ու հիշեք ոչ մեկդ էլ միակ ընդդիմությունը չեք, այդ հարցերը որոշում է ՀՀ քաղաքացին:
Կեցցե «Խորենացու Վերածնունդը», կեցցե «Պավլիկյան հեղափոխությունը»:
Նեղացողներ չլինեն, բոլորդ էլ իմ ընկերներներն եք, պարզապես հին սովորություն է...