Քաղաքականությունը հնարավորինի արվեստ է ու ցանկացած քաղաքական գործիչ պարտավոր է օգտագործել պատեհ պահը ամրապնդելու իր ու իր ներկայացրած քաղաքական ուժի դիրքերը: Այն ինչ տեղի ունեցավ Խորենացի փողոցում, միանգամայն բնական ու նորմալ զարգացում էր, երբ հավաքված հասարակության մեջից մեկը դուրս է գալիս ու կառավարում հավաքը: Երևի նկատած կլինեք, որ քաղաքականապես միշտ չեզոք եմ եղել, չեմ պատկանում որևէ կուսակցության, իսկ որպես անհատ իմ դիրքորոշումը ընդդիմադիր է, քանի որ ոչ մի մտածող, արարող մարդը չի կարող նման պայմաններում ընդդիմադիր չլինել ու ոչ մի հակազդեցություն չունենալ ներկայիս ներքաղաքական ու սոցիալակ վիճակի հանդեպ: Այս հանգամանքը ինձ թույլ է տալիս առանց նախնական էմոցիոնալ ֆոնի փորձել գնահատել իրավիճակը:
Տեղի ունեցավ ՊՊԾ գնդի գրավման գործողությունը, ժողովուրդը տեղից վեր կացավ, գնաց Խորենացի փողոց, առանց առաջնորդության, ինքնակամ, ինքնաբուխ: Հայտնվեցին մարդիկ, ովքեր բարձրախոսներով փորձեցին արտահայտել իրենց դիրքորոշումը, կարծիքներ հնչեցնել, կոչեր անել, նրանց մեջից ոմանք չընդունվեցին, չընկալվեցին հասարակության լայն զանգվածի համար, ներսից կոչ հնչեց՝ «անջատել Նիկոլի խոսափողը», Նիկոլը նեղացավ գնաց, մի օր նեղացած մնաց, ժողովուրդը Նիկոլին գերադասեց ինչ որ աչոնիկների առաջնորդությունից, Նիկոլին հետ կանչեց (անձամբ եմ տեսել շատ հորդոր-խնդրանքներ (Вернись Николь, не обижайся любимый) տոնայնության մեջ) ու էս մարդն էլ եկավ: Բա որ եկավ, պիտի նախ և առաջ կոնսոլիդացիայի փորձ կատարեր ու դիվիդենտներ շահեր: Հայտարարեց որ ընդունում է ու չի մոռացել ինչ առիթով ենք հավաքվել, Լևոն Տեր-Պետրոսյանին չեզոքացրեց բավականին հիմնավոր փաստերով, քանի որ երկուսն էլ ամբիցիոզ են ու իրենց միջև ստեղծված անջրպետն անդառնալիորեն բաժանել է նրանց ու սկսեց դյութել թե՛ հավաքված քաղաքացիներին և թե որոշ կուսակցությունների ու կուսակցականների: Հա, չմոռանանք, որ ժողովրդից ստացավ համաձայնություն՝ առաջնորդել ցույցը, խոստացավ ապահովել անվտանգությունը, խոստացավ լսել բոլորին ու համատեղել ժողովրդի պահանջն ու իր փորձառությունը՝ արդյունքի հասնելու համար:
Սա նոռմալ, բնական զարգացում է: Ես ինքս ինձ թույլ չեմ տա Նիկոլին անվերապահորեն հավատալ կամ անվերապահորեն չհավատալ, ես փորձում եմ այսօրվա քայլերով դատել նրա մասին ու ինձ մոտ ստացվում է մի այնպիսի պատկեր, որ Նիկոլը քաղաքական գեղեցիկ կոմբինացիայով, քաղաքականության տրամաբանության մեջ մտնող տեխնիկայով շահեց ժողովրդի վստահությունը: Դեռևս շուտ է այս պրոցեսին գնահատական տալ այս փուլում, սակայն սրա ձախողման դեպքում կարելի է ուղղակի երթով գնալ Բաղրամյան 26, Սերժ Սարգսյանին որպես նվեր մի գահ տանել ու խնդրել, որ դառնա մեր միապետը, քանի որ մեզ էդ էլ ա շատ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagmamulyan/posts/1207428545963641?notif_t=close_friend_activity¬if_id=1469251308959151
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել