Նորմալ մարդը պիտի ինքը կարողանա իր շնորհքով իր ու իր ընտանիքին կերակրել։ Դա կլինի արհետավորություն, գիր ու գրականություն, երգ ու երաժշտություն թե գիտություն ու ճարտարագիտություն գործի տեսակը կարևոր չէ։ Այլ կարևոր է որ գործիդ վարպետը լինես ու դու ինքդ քո այդ վարպետությամբ դրամ վաստակես։
Իսկ այս ասածս շնորհից զուրկ բազում դժբախտներ փորձում են շահարկել ազգ, ժողովուրդ, երկիր, հայրենիք հասկացությունները դրամ փախցնելու հույսով։ Շատերին է դա հաջողվում, Հայաստանի վարչակազմը և ընդդիմություն կոչվող հատվածից շատ շատերը դրա վկայությունն են։
Գնացեք և այդ խաբեբաներին հարցրեք բացի մարդկանց խաբելուց ուրիշ ինչ կարող եք լավ անել։ Իհարկե ոչինչ, որովհետև նրանք բոլորը արհեստավարժ խաբեբաներ են։ Դա էլ իրենց փեշակն է։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hamlet.abrahamyan/posts/10208404567489988?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=1469235946359198
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել