trend_matthew-bryza_main_03Araratnews.am-ը գրում է.

Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում բանակցությունների ժամանակ ԼՂ հակամարտության կողմերն իսկապես հասել են որոշ արդյունքների` «Թրենդ» գործակալության փոխանցմամբ Բաքվում լրագրողների հետ հանդիպմանը կարծիք է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան:

«Խոսքը միայն այն մասին չէ, որ բանակցությունները նվազեցրել են լարվածությունը զորքերի շփման գծում, դրանք նաև հանգեցրել են հակամարտության կարգավորման քաղաքական պահերը քննարկելու մեկնարկին»,- ասել է Բրայզան:

Նրա խոսքով` Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հայտարարությունները բանակցություններից հետո նույնպես վկայում են, որ որոշակի տեղաշարժ է եղել: Խոսելով Ռուսաստանի դերակատարության մասին` Բրայզան նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իսկապես անհանգստացած է, որ ապրիլին ճգնաժամը լուրջ էր և մեծ սպառնալիք է պատերազմ սկսելու համար, որը շահեկան չէ Ռուսաստանին:

«Պուտինը կարող է խաղաղարարի դեր խաղալ այս հակամարտությունում»,- նշել է Բրայզան: Մեկնաբանելով քաղաքագետների ենթադրությունները, որ մինչև տարեվերջ Ադրբեջանին կվերադարձվեն ԼՂ 5 շրջանները, Բրայզան ասել է, թե չի կարծում, որ դա այդքան արագ տեղի կունենա:

«Այդպիսի հայտարարությունները ճնշում են գործընթացի վրա, և կարծում եմ, որ իրատեսական չէ մի քանի ամսվա ընթացքում նման քայլ իրականացնելը»,- ասել է Բրայզան:

Դիվանագետը նաև անդրադարձել է Հայաստանում զինված խմբի կողմից պարեկապահակային ծառայության գունդը գրավելուն` նկատելով, որ դա ուղղված է ԼՂ հակամարտության շուրջ բանակցությունները տապալելուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել