Ցանկացած համակարգ բնութագրում է ոչ թե նրանում տեղի ունեցած ՉՊ–ն, այլ էն, ոնց ա էդ համակարգը ՉՊ–ին արձագանքում։ Էդ պարագայով Հայաստանի ու այլ բանտուստանների տարբերությունը ցիվիլ պետություններից պարզապես ակնհայտ ա, օրինակ, Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքով։ Մահափորձ նախագահի դեմ, օրինակ, Կանադայում էլ կարող ա լինի, չէ՞։ Բայց, չգիտես ինչի, ինձ թվում ա, որ եթե Կանադայում լինի մահափորձ նախագահի թեկնածուի դեմ, 10 րոպե հետո մնացած բոլոր թեկնածուներին արտակարգ ռեժիմով հսկողության տակ կվերցնեն, որ բան չպատահի, ու չեն հարցնելու իրանց՝ ուզում են, թե չէ, անելու են դա իրանց անվտանգության նկատառումներից ելնելով։ Մեզ մոտ Հայրիկյանի դեմ մահափորձից, ուշադրություն, 8 օր անց նախագահն, ուշադրություն, ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ա անցկացնում թեկնածուների անվտանգությունն ապահովելու հարցով։
Ի դեպ, էդ թքողական վերաբերմունքը ոչ միայն իշխանության, այլև այլ թեկնածուների կողմից ա ակնհայտ։ Բոլոր թեկնածուներից միայն без пяти минут նախկին թեկնածու Արամ Հարությունյանն էր օգտվել ոստիկանությունից ախռանա ստանալու իրավունքից։ Ու էն, որ Րաֆֆի Հովհաննիսյանը, Բագրատյանը, թե ինչ–որ ուրիշ մեկը չեն օգտվել էդ իրավունքից, փաստում ա մի բան՝ իրանք ինքներն էս ընտրություններին լուրջ չեն վերաբերվում, ոչ մի բան էլ չեն ակնկալում դրանցից ու հասկանում են, որ էս ամենը թատերական ներկայացում ա ու ոչ մի ավել բան։
Կից նյութը` այստեղ