Իվանիշվիլին որոշել է, որ պետք է հարամ անի Սահակաշվիլու պաշտոնավարումը մինչև վերջին վայրկյան։ Վրաստանում 1.2 մլն քաղաքացու ստորագրություն է հավաքվել՝ Սահակաշվիլու հրաժարականը պահանջող պետիցիայի տակ։ Ճիշտ է, այն օրենքի ուժ չունի, բայց հերթական ցավագին հարվածն է Սահակաշվիլու իմիջին։
Ավելին, այսօր Թբիլիսիի Ազգային գրադարանում Սահակաշվիլին պետք է ելույթ ունենա ամենամյա զեկույցով, ու այժմ այն պաշարված է ընդդիմադիր ակտիվիստներով, որոնք պահանջում են, որպեսզի իր պաշտոնավարումն ավարտած/ավարտող Սահակաշվիլին անպայմանորեն անցնի այսպես կոչված «ամոթի միջանցք»-ի միջով։
Գիտե՞ք՝ սա Իվանիշվիլու ինչին է պետք։ Հիմա նա մի կողմից զրոյացնում է Սահակաշվիլու վարկանիշը՝ այդ թվում նաև այս ակցիայով, իսկ մյուս կողմից շատ տպավորիչ սոցիալական ծրագրեր է իրականացնում՝ նվազեցնելով հացի, էլեկտրաէներգիայի ու գազի գները։ Արդյունքում, նա ուզում է համոզված լինել, որ վաղը, եթե ինչ-ինչ պատճառներով ժողովրդի մոտ դժգոհություն հասունանա իր կաբինետի որոշումների կապակցությամբ, ապա ժողովրդական մասսաների մոտ չառաջանա ցանկություն՝ Սահակաշվիլու մեջ փրկիչ տեսնելու։ Հենց դրա համար էլ գործող նախագահի անունն անընդհատ շրջանառվում է տարբեր սկանդալների ու խնդիրների կոնտեքստում։
Կից նյութը` այստեղ