Ladynews.am-ը գրում է.
Ինչու՞ ենք մենք այդպես շտապում խանութ, երբ մեր ձեռքը փող է ընկնում: Ամեն մի նոր գնված իրի հետ մենք մեզ երջանիկ ենք զգում, սակայն մի քանի օրից այդ երջանկությունից նույնիսկ հետք չի մնում:
Պարզվում է, մեր երջանկության գլխավոր թշնամին սովորությունն է: Այն պահից, երբ գնված ապրանքը դառնում է մեր սովորական իրը, կյանքից բավարարվածության մակարդակը իջնում է, և մենք ստիպված գնում ենք նոր իր ձեռք բերելու: Եվ այսպես՝ շարունակ:
Սակայն Կոռնելիի Համալսարանի հետազոտությունը ճեղքել է այդ շրջանակը: Հոգեբանության պրոֆեսոր Թոմաս Ջիլովիչն ապացուցել է, որ մենք երջանկության հավասար ներհոսք ենք զգում ինչպես ցանկալի իր գնելիս, այնպես էլ ճամփորդության ժամանակ: Իսկ ամենակարևորը՝ ժամանակի ընթացքում ուրախության մակարդակը, կապված ձեռքբերման հետ իջնում է, իսկ արկածներից ստացված տպավորությունները շարունակում են մեզ մատակարարել երջանկության հորմոններով դեռ շատ երկար ժամանակ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ