168.am-ը գրում է.

«Ռոսավիացիան» հուլիսի 22-ից չեղյալ է հայտարարել Թուրքիա թռիչքների վրա սահմանված արգելքը: Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ Անկարան հավաստիացրել է Մոսկվային, որ իշխանությունները ձեռնարկել են «անվտանգության ուժեղացված միւոցառումներ օդանավակայաններում և Թուրքիայում ռուսաստանցի քաղաքացիների գտնվելու ժամանակ»:

Ավիափոխադրողներն արդեն արձագանքել են «Ռոսավիացիայի» որոշմանը: «Աերոֆլոտն» արդեն հայտարարել է, որ սկսել է տոմսերի վաճառքը դեպի Ստամբուլ և Անթալիա:

Թուրքիա թռիչքների վրա արգելքը ռուսական իշխանությունները սահմանել էին հուլիսի 16-ից: Պատճառը երկրում հեղաշրջման ձախողված փորձն էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել