3 օր առաջ` հուլիսի 19-ին ԻԻՀ ներքին գործերի նախարարությունը առաջարկել է, որ 2017թ.-ի նախագահական ընտրություններն անցկացվեն կամ մայիսի 19-ին կամ մայիսի 26-ին:
Ըստ նախագահական ընտրությունների անցկացման ընթացակարգի` ներքին գործերի նախարարության կողմից առաջարկած օրերից որևէ մեկը պետք էհաստատվի Սահմանադրության պահապանների խորհրդում, չհաստատվելու դեպքում` կատարվի համապատասխան առաջարկ:
Իրանում այս իրադարձությունը նոր լիցք է հաղորդել նոր նախագահի հավանական թեկնածուների կանխատեսման գործընթացին: Իրանում այս պահին ամենաարդի հարցերից մեկն այն է, թե նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը լինելո՞ւ է թեկնածուների թվում, թե` ոչ:
Պահպանողական թևի ներկայացուցիչներն արդեն իսկ շտապում են հայտարարել, որ պահպանողականների` Նեժադին ցուցաբերած աջակցության շրջանը ավարտված է և չի կրկնվելու:
Պահպանողականների քաղաքական ակտիվ գործիչներից Ահմադ Քարիմի Էսֆահանին ենթադրում է, որ հնարավոր է նախկին նախագահը ինքնաառաջադրվի կամ, որ ավելի հավանական է, պաշտպանի այլ թեկնածուի` այդ կերպ կրկին վերադառնալով քաղաքականություն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10207214787748784&set=a.1674250576890.2081873.1256201785&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել