Նիկոլ Փաշինյանի իմ կարծիքով ազնիվ, իրավիճակային և սրտացավ գործողությունները, որոնք արդեն հեղինակություն, քաղաքական դիվիդենտներ էին բերում նրան, չէր կարող <<դժգոհ ու անբավարարված դեմքով ասպետը>>՝ Ժիրայր Սեֆիլյանը հանդուրժել: Եվ նա բնականաբար այնտեղից <<քսիֆ>> ուղարկեց պավլիկյանների շարժման մասնակիցներին Նիկոլին չեզոքացնելու, <<զսպաշապիկ>> հագցնելու պահանջով:
Այս դրսից կառավարվող հիմնադիրները, օսկանյանական <<ինտելեկտուալ>> օգնությամբ, իրենց հավաքագրած ծայրահեղական, անհանդուժող և ֆանատիկ կազմով, լաչառ ու ճղճղան կանանց կորպուսով այլևս չեն հանդուրժի հանդարտ ու հանգիստ իրավիճակ, նրանց սրացում, ծայրահեղ քայլեր ու արյուն է պետք՝ հատկապես իրենց համակիրների շարքերից…
Դա թույլ կտա խաղալ ժողովրդի, այդ քաղաքական խարդավանքից չհասկացող զանգվածի զգացմունքների հետ և նրանց մղել փողոց…
Բենամուկի Ժիրիկն ու իր խորհրդատուներն այդ սցենարի իրականացման վրա են աշխատում, դա իրենց սերիալի երկրորդ գործողությունն է…Եվ նա բանտից Լենինի նման բնականաբար իր թեզիսներն է ուղարկում՝ առայժմ մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ…
Հավանաբար քաղաքական ուժերի ղեկավարներից, քաղաքական գործիչներից շատերը տեսնում կամ զգում էին այս ամենը, ուստի չէին համարձակվում, չէին փորձում միջամտել: Նրանք գիտեին թե ում հետ գործ ունեն, թե սրանք ինչերի են ընդունակ և բնականաբար չեն ուզում էշ նահատակ դառնալ…
Իշխանությունները խիստ կշռադատված, մտածված և խելացի գործողություններ պետք է ձեռնարկեն և ոչ մի դեպքում չենթարկվեն սադրանքներին: Այլապես դրանով նրանք կօգնեն ժիրիկատեսակներին…
Եվ ընդհանրապես արդեն լուրջ ու էական քայլեր են պետք երկրում, կառավարման համակարգում, հասարակական ողջ կյանքում իրավիճակը կտրուկ ու էական փոխելու ուղղությամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել