Ստեղծված իրավիճակը հոգեբանական առումով նման է 2008-ին՝ հասարակությունը բաժանվել է անհանդուրժող-թշնամական բևեռների: Եթե այն ժամանակ մի կողմում հստակ կանգնած էին ընտրությունների արդյունքը՝ իրենց ձայնը պաշտպանողները, հիմա արդեն քանի գնում՝ ավելի է ամեն բան խճճվում, և բոլորովին պարզ չէ, թե ինչ պետք է լինի:
2008-ին կատարվողը զարթոնք էր, հիմա՝ հուսահատության անելանելի, ոչ մի տեղ չտանող պոռթկում:
Փաստն այն է , որ այսպես ապրել հայ ժողովուրդն այլևս չի կարող:
Բայց և փաստ է, որ իր ծառայության պահին սպանված գնդապետը չէր այդ ամենի մեղավորը:
Ու ընդհանրապես՝ տարօրինակ բաներ կան՝ թե Նիկոլ Փաշինյանի հանդեպ վերաբերմունքը, թե Վիտալի Բալասանյանի հետ զինված խմբի անարդյունք հանդիպումը, թե Օսկանյանի-Իսագուլյանի հայտնությունը... Ես շփոթված եմ և հրաժարվում եմ գրողների ու արվեստագետների հայտարարության տակ իմ ստորագրությունից. այլևս վստահ չեմ, որ որևէ խոսք, այդ թվում՝ այդ հայտարարությունը, կարող է ի բարին ծառայել: Բոլորն ազատ են՝ մտածելու և գործելու իրենց պատկերացումների շրջանակներում: Քանի որ իմ ունեցած տեղեկությունները, մեղմ ասած, հակասական են, ես հիմա գերադասում եմ զենքերս վայր դնել և հանձնվել... դեպքերի զարգացմանը: Թող Աստված օգնական լինի զնիվ մտադրություն ունեցող մոլորվածներին և անվրեպներին:
Խնդրում եմ չքննարկել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել