Artsakhpress.am-ը գրում է.
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն հուսով է, որ Երեւանում այս օրերին տեղի ունեցող իրադարձությունները կհանգուցալուծվեն արագ եւ խաղաղ:
Պատասխանելով «Ազատության» հարցերին՝ դեսպանը հայտարարել է.
«Սովորություն չունեմ մեկնաբանելու երկրի ներքին վիճակին առնչվող իրադարձությունները: Այդուհանդերձ, պարզ է, որ արդեն մի քանի օր է, դեսպանությունն ուշադրությամբ հետեւում է Էրեբունիի դեպքերին: Կարող եմ միայն հուսալ, որ դրանք ունենան արագ եւ խաղաղ հանգուցալուծում»:
Նյութի աղբյուր՝ http://artsakhpress.am/arm/news/48616/fransiayi-despany-erevanyan-depqeri-arag-ev-khaxax-hangucalutsman-huys-e-haytnum.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



