Երևանում ընթացող իրադարձությունների հինգերորդ օրը արդեն որոշակիորեն ուրվագծվեց թե ինչ է տեղի ունենում։ Փաստորեն իշխանության լռությունը այս պահին այքան էլ «հիմար» քայլ չէ, ինչպես շատերը մտածում են։ Ըստ էության, թեկուզ հասարակությանը գրգռեռլու աճող պրոգրեսիայի հաշվին, ամեն դեպքում այդ լռությունը քարտ բլանշ է տալիս իշխանություններին։ Նախ որովհետև արդեն իսկ պարզ է, որ ինչ-որ բան խոսելու դեպքում նրանք միանգամից թիրախավորվելու են ռադիկալ սեգմենտի կողմից և արժանանալու են քննադատության։ Եվ երկրորդ,նրանք իրենց կարող են հարց տալ։ Ինչու խոսել և դառնալ թիրախ, եթե գոնե այժմյան հարաբերակցությամբ նրանք գտնվում են շահեկան դիրքում, քանի որ արդեն հինգերորդ օրն է շարժման ակտիվը չի կարողանում կորդինացնել հանրային դժգոհ մասային։ Մարդիկ պարզապես չունեն օրակարգ իսկ օրակարգի բացակայությունը կարող է շատ ու շատ թեմաներ շրջանցել և ի վերջո բերել հերթական հիասաթափության։
 
Այստեղ արդեն առաջանում է մեկ ուրիշ խնդիր։ Զինված հեղաշրջման կողմնակիցները նորից մնում են միայնակ իրենց պահանջի հետ մեկտեղ։ Քանի որ իքս քանակությամբ ենթադրյալ աջակցությունը, որ նրանք ստանում են այս օրերին, նորից վտանգվում է օրակարգի բացակայությամբ։ Դրան գումարած,պետք է անկեղծորեն արձանագրել,որ հավաքված ժողովուրդը Խորենացու մատույցներում հեռու է ադեկվատ վարքագծից։ Հասկանալի է ,որ լարված ու պրկված իրավիճակում սթափություն դրսևորելը չափազանց բարդ է։ Սակայն դա չի նշանակում, որ ամեն ինչ պետք է վերածվի ամենաթողության։ Մինչդեռ երեկ,ամեն ինչ հենց դրան էլ գնում էր,եթե չլիներ Նիկոլ Փաշինյանը։ Փաստացի վերջինս երեկ կանխեց արյունահեղություն, որը սպառնում էր կրել մասշտաբային բնույթ։
 
«Սասնա Ծռեր» խմբավորումը հայտնվել է ծայրահեղ ծանր իրավիճակում։ Մի կողմից նրանք իրենց հայտնած աջակցությանը չեն կարող տեր կանգնել, քանի որ դրա ֆիզիկական հնարավորությունը պարզապես չունեն,մյուս կողմից չեն էլ կարող դա կորցնել,քանի որ դրա դեպքում արդեն ստիպված են լինելու վաղ թե ուշ հարձակման ենթարկվել Ոստիկանության կողմից։ Ոստիկանությունը առայժմ համբերում է,սակայն դժվար է ասել թե դա ինչքան կարող է շարունակվել։ Ի վերջո գործողությունները տեղի են ունենում ոչ թե Ազատության Հրապարակում կամ հրապարակային միջոցառման համար նախատեսված այլ վայրում,այլ բնակելի թաղամասում,որտեղ մարդիկ մի քանի օր է զրկված են առաջին անհրաժեշտության մի շարք պայմաններից։ Ի վերջո այդ մարդիկ նույնպես կարող են արտահայտել իրենց բողոքը և այստեղ կարևոր չէ բողոքի արտահայտման ձևաչափը։
 
Ամեն դեպքում կարող ենք փաստել մեկ բան։ Իրավիճակը գնալով սրվում է։ Եվ այսպես շարունակվելու դեպքում չի բացառվում,որ ցավոք նորից արյուն թափվի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել