Նախօրեին Խորենացի փողոցում տեղի ունեցած ակցիան նախորդ օրվա հավաքից տարբերվեց. բախում տեղի ունեցավ ցուցարարների և ոստիկանների միջև, իսկ ավելի կոնկրետ՝ ցուցարարների մի խմբի և ոստիկանների միջև:

Նկատենք, որ ակցիայի մասնակից մի խումբ մարդկանց տեսակետները չէին համընկնում ցուցարարների մեծամասնության դիրքորոշման հետ: Նիկոլ Փաշինյանը և ցուցարարների գերակշիռ մասը հակված էին ոստիկանության հետ խոսել և իրենց մտահոգող խնդրի պատասխանը ստանալ մեկ ժամից, բայց, Փաշինյանի հեռանալուց հետո, ակցիայի որոշ մասնակիցներ սկսեցին պահանջել, որ ոստիկանությունը անհապաղ պատասխան տա իրենց` սպառնալով, որ հակառակ դեպքում իրենք կհաղթահարեն ոստիկանական պատնեշը, առաջ կգնան և ՊՊԾ գնդի տարածքում գտնվողներին սնունդ կհասցնեն: Այսպիսի հայտարարությունները հիմք ստեղծեցին, որ ոստիկանությունը գործողությունների անցնի:

Դեռ հարց է, թե ինչո՞ւ քաղաքացինեերից ոմանք տրվեցին էմոցիաներին: Այդ իրավիճակից օգտվեց մարդկանց մի խումբ, ովքեր պատրաստ էին սադրանքների: Արդյունքում իրադարձություները տարան նրան, որ շատ արագ բախում հրահրվի: Նրանք հարձակվեցին ոստիկանության վրա, շշեր և քարեր նետեցին ոստիկանական շղթայի ուղղությամբ:

Միանշանակ է, որ այս բախումը չէր բխում հավաքված մարդկանց շահերից, իսկ ոստիկանությունը որևէ քայլ չէր ձեռնարկի, եթե չլիներ իրենց վրա հարձակումը: Տեղի ունեցածը մի խումբ անհայտ ծագմամբ արկածախնդիրների նախաձեռնությունն էր, ովքեր հաջողեցին նաև ցուցարարների շրջանում ներքին վիճաբանություններ հրահրելու հարցում:

LikeShow More Reactions
Comment
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել