Հայաստանում հստակ և սթափ քաղաքական խնդիրներ դնելու ավանդույթի բացակայությունն այս անգամ էլ է անորոշության վիճակ ստեղծել:
Ո՞րն է այսօրվա հիմնական հանրային օրակարգը Սասնա Ծռերի գործողության կապակցությամբ. ինչպե՞ս անարյուն հանգուցալուծել իրավիճակը, ինչից փորձում է օգտվել գործող իշխանությունը: Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ ելքեր են որոնում խաղաղ կերպով կուծում գնտել:
Սա իրավիճակի նենգափոխում է:
Զինված խումբի նպատակը զորամասից դուրս գալը չէ: Հակառակ դեպքում զորամասը չէին գրավի և իրենց կյան վտանգի տակ չէին դնի: Նման հարցադրումը կարելի է համարել կեղծ մարդասիրություն:
Սասնա Ծռերի անդամներն իրականացրել են իրենց գործողությունը որպեսզի երկրում ստեղծված Կայուն Ճահիճը վերջնականապես չհանգեցնի Հայաստանի լիկվիդացմանը:
Եթե մենք չենք ցանկանում վերջնականապես արժեքազրկել ամեն ինչ, պետք է քննարկենք ոչ թե նրանց զորամասից դուրս գալու խնդիրը և այդ հարցադրումը ներկայացնենք Կայուն Ճահիճի ղեկավարությանը, այլ պետք է հարցադրումներ ներկայացնենք, թե ի՞նչ քաղաքական փոփոխություններ են նրանք պատրաստվում իրականացնել և որպես այդ քաղաքական փոփոխությունների երաշխիք տղաները պետք է դուրս գան զորամասից իրենց անվտանգության հստակ պայմանավորվածության դիմաց:
Եթե Լիսկան և մյուսներին կարող են ազատության մեջ մնալ, ապա տղաները նրանցից ինչով են պակաս:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել