Պարույր Հայրիկյանը ասում ա՝ «Այսօր դիմելու եմ ՍԴ», կես ժամ անց ասում ա՝ «Հավանականությունը, որ կդիմեմ ՍԴ, 10 տոկոս է»։ Տարածվում են էրկու լուրն էլ, ոչ այդքան փորձառու ընթերցողն էշացած նստած չի հասկանում ոչ մի բան, վերջում էլ ասում ա. «Տո սաղ ձեր զլմների հերն էլ անիծեմ»։ Հիմա Հայրիկյանի պահելաձևից չորրորդ իշխանության վերաբերյալ եղած վատ տրամադրություններն էլ ավելի են խորանում, ընթերցողս կարդում ա ինձ ու մտածում, որ ես իրան վերջնականապես դրել եմ էշի տեղ։ Առանց էդ էլ քիմքարդաշյանախեղդ, ինքնասպանաբռնաբարախեղդ էդ դաշտի մոտ լիքը խնդիրներ կան, հիմա էլ նախագահի թեկնածուն կես ժամը մեկ ուրիշ բան ա ասում խաղում։ Հարգելի Paruyr Hayrikyan, կլինի՞ մի 2 օր մտածեք, որոշում կայացնեք ու տարածեք այն՝ հաղորդագրության տեսքով, ոչ թե մեր ու մեր ընթերցողների նյարդերի հետ խաղաք։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/nikolay.torosyan/posts/606900576003134
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել