Ոստիկանության միջոցով չէ, որ հարցը պետք է լուծվի. Արսեն ԳրիգորյանYerkir.am-ը գրում է.

Երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրո) այսօր  լրագրողների հանդիպման ընթացքում, խոսելով հունիսի 17-ին Երևանում տեղի ունեցած ՊՊԾ գնդի վրա զինված հարձակման և դրան հաջորդող ժամանակահատվածի մասին, ընդգծեց, որ հարցի լուծումը տեսնում է  միայն բանակցային տարբերակով:

«Այս իրավիճակն ունի իր նախադրյալները, այսինք՝ հենց այնպես տեղի չունեցավ դա, բայց, միևնույնն է, կա երկխոսության հնարավորություն: Մտավորականների նամակը՝ ուղղված Սեֆիլյանին  պետք է լինի, բայց դա չպետք է  միակողմանի լինի: Նամակ պետք է ուղղել նաև նախագահին և ասել, որ այդ հարցերը պետք է  լուծվեն»,- ասաց Գրիգորյանը:

 Նա նաև ընդգծեց, որ հասարակության բոլոր շերտերի  համար գերագույն նպատակը պետք է լինի  զսպվածության դրսևորումը, որը կհանգեցնի բանակցությունների ակտիվացմանը: «Ոստիկանության միջոցով չէ, որ հարցը պետք է լուծվի»,- ասաց Գրիգորյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել