2016-ի հունվար-հունիսին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա առաջին կեսի համեմատ աճել է 4,8 տոկոսով: Այս մասին տեղեկանում ենք ազգային վիճակագրական ծառայության հրապարակումից: Աճի այս ցուցանիշն արձանագրվել է հիմնականում արդյունաբերության եւ ծառայությունների ոլորտների աճի շնորհիվ:
2016-ի առաջին 6 ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 8,9 տոկոսով, ծառայություններինը՝ 8,3 տոկոսով, գյուղատնտեսությանը՝ 3,3 տոկոսով: Անկում է արձանագրվել շինարարությունում՝ 7,8 տոկոսով եւ առեւտրում՝ 0,3 տոկոսով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/anahit.grigoryan.397/posts/840546842746637?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=1469090221527977
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել