Խնդիրներ
1.Ազնիվ պայքարողների շրջանակներում երբեմն հայտնվում են մարդիկ, ովքեր մտածում են, որ իրանք կարող են գործել օրենքից դուրս, որովհետև, իրանք իրանց ընդդիմադիր են հռչակում:
Փաստորեն էտ մարդկանց պատկերացրած եկող Հայաստանում, գաղափարական անհամերաշխությունն օրենք խախտելու հիմք է տալու: Այ դրանց նմանների ֆոնին տուժում ու բերման են ենթարկվում այն մարդիկ, ովքեր ազատ են մտքով, արդար են հոգով ու Խորենացի փողոցում են կանգնած՝ արյունահեղությունից խուսափելու համար:
2.Ի՞նչ է նշանակում հգևորականի հետ «բազառվելը»: Հոգևորականը եկել ա, որ խաղաղ լուծումներ առաջարկի, որոշ մարդիկ էտ ամենը իչեցնում են պպզելու մակարդակի ու սկում են ուղղություններ տալ հոգևորականին:Նրանից պահանջում եք մարդ ազատի, որ ի՞նչ անեք, մաքսիմում կարող եք խնդրել, որ նա ձեր խոսքը փոխանցի, նա ազատողը չէ: Սա ես մեկ կաստա է, որոնց ֆոնին արդարն ու ազնիվը կրկին կորում է:
3. Տիգրան Մանսույանի հայտարարության հետ դուք իհարկե կարող եք համամիտ չլինել, բայց ձեզ ով է թույլ տվել այդ մարդուն վիրավորել: Դուք ձեր կյանքով մեկ դա վաստակե՞լ եք: Թե՞ ֆեյսբուքը հայհոյելու ու լավ տղա թվալու լավ հարթակ է: Ախր, որ դուք Մանսուրյանին տեսնեք, պետք է ամաչեք նրա հետ խոսել: Ձեր «պանյատով» դուք ընդդիմադիր եք, ազգի մասին ավելի շատ եք մտածում, դե Մանսուրյանն էլ ըտենց էլի, ոչ ազգի մասին լսել ա, ոչ էլ գիտի չէ՞:
Հ,Գ, հարցի խաղաղ կարգավորում, առանց արյունահեղության... Սա պետք է լինի քաղաքացու միակ պահանջը, մնացած բբոլոր պահանջներն անարդար են:
Հ.Գ.Գ. 5 օր է կրկնում եմ, բռնությունը տեղ չունի ու կապ չունի ով է դիմում բռնության: