ՀՀ իշխանությունների պահվածքը բավանակ տարօրինակ է, ոչ համահունչ իրավիճակին․․․ ԱՄՆ-ի ներկայիս վարչակարգը բացարձակ անտարբեր է․․․ և ավելի անհանգստացած Դոնալդ Թրամփի համառությամբ․․․ իսկ Ռուսներն այդպես էլ չեն հստակեցնում իրենց դիրքորոշումը, քանզի վերջին տարիներին, ինչպես նաև այս իրավիճակում նրանց պետք է մեկը, որը հասկանա՝ ինչ է կատարվում իր շուրջը․․․ ԵՎ երկիրը մղվում է դեպի անկառավարելի քաոս, որն իսկապես ձեռնտու է իշխանություններին․․․ Անիմաստ է ժամանակ ու եռանդ վատնել հրաժարական պահանջելով։ Դա չի լինի, և գրոհի ձգձգումը դրա վառ ապացույցն է։ Այս նույն սցենարով իշխանություններն արդեն մեկ անգամ ամրապնդել են իրենց դիրքերը քսանհինգ տարի առաջ, երբ երկիրն իրենց իսկ ստեղծած քաոսի մեջ էր, և հաստատեցին իրենց ձեռնտու օրինականություն․․․ Այսօր ժողովուրդը օր առաջ պետք է դուրս գա փողոց, պահանջի լուծարել խորհրդարանը, և նշանակել նոր ընտրություններ․․․ Իշխանությունների գլխավոր խնդիրը հաջորդ տարվա ընտրություններն են, բայց այս վերջին իրադարությունները արագացրին իրադարձությունները և որոշակիորեն խափանեցին նրանց խաղաղ ծրագրերը՝ ապահովելու իշխանության խաղաղ վերարտադրությունը հաջորդ ընտրություններում։ Ոչ մի շեղում չի կարելի թույլ տալ, որին կդրդեն իշխանական տարբեր մտավորական-գործակալներ․․․ Այս քսանհինգ տարվա խորհրդարանները մեր ազգի խայտառակությունն են։ Միայն նորընտիր խորհրդարանի անդամները, որոնք հուսով ենք կընտրվեն առանց լուրջ խախտումների, բարոյական իրավուք կունենան իրականացնել արդարադատություն այս օրերին տեղի ունեցածի նկատմամբ․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել