Շուրջ հինգ օր է ,Երևանի կենրտոնում տեղի է ունենում լուրջ իրադարձություններ։ Սակայն այդ իրադարձությունների համատեքստում հանրային ու քաղաքական շրջանակաների արձագանքը ակնհայտորեն տարբեր են։ Ու ոչ քաղաքական շրջանակաների օգտին։ Բայց հասկանալ է պետք թե ինչ ձևաչափեվ կարող են այդ շրջանակները արձագանքել։ Իշխանության դիրքորոշումը հստակ է։ Լռել ինչքան հնարավոր է։ Եթե խոսեն պիտի Պավլիկենց արարքը դատապարտեն,կոչ անեն հանձնվելու։Սա գրգռված հանրությանը ավելի է կատաղեցնելու։ Այլ բան խոսել պարզապես չեն կարող։ Ցանկալի է,բայց չեն կարող։
Մնացած ուժերի մասով։ Բացի մի քանի անգամ կցկտուր ծիկրակելուց,ուրիշ ոչ մի ձևաչափ առայժմ կամ չեն կարողանում ընտրել,կամ չեն ուզում կամ օրակարգի մեջ չունեն այս պահին։ Նորից իրավիճակը ինչ-որ չափով վերահսկեց Նիկոլ Փաշինյանը։ Վերջինիս գործունեության կապակցությամբ մի քանի նկատառում։
Շատ է խոսվում,թե Նիկոլը էս օրերին փիառվում է։ Շատ կներեք քաղաքական փիառը գործընթացի բաղկացուցիչ մաս ա։ Յուրաքանչյուր հանրային մասնակցության ձևաչափ արդեն իր մեջ որոշակի Փիառ է պարունակում։ Ոչ մեկ չի խանգարում մյուսներին գնալ և «փիառվել»։ Սա իհարկե քաղաքական խանդի սիրահարների համար։ Իսկ եթե լուրջ,մարդը երեկ կոնկրետ արյունահեղություն կանխեց՝սակայն չի բացառվում,որ ինչ-որ պահի այլևս չկարողանա դա անել։ Նախ ամեն դեպքում,ինչքան էլ նա հեղինակությունը լինի,կոնկրետ այդ քաղաքական միջոցառումը իր սեփական նախաձեռնությունը չէ,այլ այն ուժերի ովքեր սա նախաձեռնել են։ Խոսքը ոչ թե խուսափելու մասին է,այլ քաղաքական ծրագրի բացակայության։ Արդեն հինգերորդ օրն է,երկրում գործընթաց է ծավալվում,սակայն այդ գործընթացը կորդինացնող այս պահին փաստացի չկա։ Չեմ կարծում Փաշինյանը կհավակնի ուրիշի գահին (ուրիշը այս դեպքում պայմանական է)։
Եվ վերջում ուղակի ռեպլիկի կարգով թեմայից դուրս։Այս իրադարձությունների ընթացքում ինձ համար ակնհայտ դարձավ մի բան։ Աղջկա խանդից ահավոր բան,մեկ էլ քաղաքական խանդն է։ Հայաստանում դա առավել քան վառ արտահայտվում է։ Ասածս չի վերաբերվում միայն այս պահին։ Խոսքը առհասարակ երևույթի մասին է։