ՆԵՐԵՑԵՔ, ՉԴԻՄԱՑԱ:

Պարզվում է որ մենք ՀԱՅՀՈՅԱՍԵՐ ազգ ենք, ու այս պահին հայհոյանք տվողները ավելի շատ գեղեցկադեմ աղջիկներն են, ովքեր առավոտյան նուրբ դիմահարդարումից հետո, ժամեր շարունակ մատնահարդարումից հետո, նուրբ օծանելիքը վրաները ցանելով... նստում են համակարգչի առջև և սկսում ՀԱՅՀՈՅԵԼ, ամենագռեհիկ և ամենաանվայել խոսքերով: Ընդ որում ինձ մոտ այնպիսի տպավորություն է, թե մրցույթ է հայտարարված, թե ով ավելի տգեղ հայհոյանք կտա: Այս ֆոնի վրա չեմ էլ ուզում խոսել այն "տղամարդկանց" մասին, ովքեր այս "մրցույթի" ակտիվ մասնակիցներն են և չեն էլ կասկածում, որ նույն ֆեյսբուքում, իրենց գրվածներն ու մեկնաբանությունները կարդում են իրենց ընկերները, քույրերը, մայրերը, մի խոսքով մարդիկ, ում իրենք՝ "հայհոյողները" հետաքրքիր են, ով իրոք ինչ-որ էմոցիոնալ վերաբերմունք ունի իրենց նկատմամբ:
Հետաքրքիրը այն է, որ որքան կեղտոտ հայհոյանքներով է գրված ստատուսը կամ մեկնաբանությունը, այնքան շատ է կարդացվում և մեծ հրապարակայնություն է վայելում: Ի միջի այլոց լուրջ հետաքրքրություն է առաջանում նաև օգտատերների կողմից՝ մեկնաբանություն գրողի նկատմամբ:
Փաստորեն այսօրվանից ունենք հայրենասիրությունը չափելու միավոր՝ դա զազրախոսությունն է: Որքան կեղտոտ ենք հայհոյում՝ այնքան հայրենասեր ենք:
ՄԻ՞ԹԵ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՍՐԱՆ Է ԱՐԺԱՆԻ: Մի՞թե այդ կանայք, աղջիկներ և ինչու ոչ, տղամարդիկ իրենց երեխաներին այս արժեքներով են դաստիարակելու...
Մի՞թե այսպիսի ինքնահաստատումը բերում է ինքնաբավարարվածության...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել