Ադրբեջանի նախագահի հրամանով երկրի պաշտպանության նախարարությանը հանձնարարվել է Բաքվի Յասամալի շրջանի «Ոսկյա Արևելք» զինվորական ավանում և Սումգայիթի Հաջի Զեյնալաբդին ավանի զինվորական օդանավակայանում համապատասխանաբար շենք-շինություններ տրամադրել՝ Թուրքիայի զինվորական խմբի շահագործման համար։ 

Կարծում եմ, սա շատ կարևոր զարգացում է տարածաշրջանի համար, և հետաքրիր է, որ այն տեղի ունեցավ արցախյան հիմնահարցի շուրջ բանակցությունների ակտիվ փուլում ու ռուս-թուրքական հարաբերությունների վերականգնման ֆոնին։ Իլհամ Ալիևի այս որոշումը հիմք է տալիս պնդելու, որ Ռուսասատնի՝ Ադրբեջանին իր կողմը ձգվելու քաղաքականությունն ու ջանքերը տապալվեցին, քանի որ մի քանի տարվա քաղաքական պատմությանը հետադարձ հայացքը ցույց է տալիս, որ Ադրբեջանում ռուսական զինվորին փոխարինելու է գալիս ՆԱՏՕ-ական Թուրքիայի զինուժը, (2013թ-ին Ռուսաստանի ԶՈւ-ն ստեղծված պայմաններից ելնելով ուղղակի ստիպված էր լքել Գաբալայի ռադիոտեղորոշման կայանը):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել