Վերջերս ուսանողներից մեկի հետ ծավալված զրույցից մի հատված նրա համաձայնությամբ տեղադրում եմ այստեղ:
Ուսանող - «Եթե նախագահը փոխվի, ասենք Ադրբեջանն իր քաղաքականությունը փոխելու՞ է»:
Ես - «Ավելի շուտ ոչ, քան այո»:
Ուսանող - «Այդ դեպքում նախագահի հրաժարականի պահանջը ի՞նչ կապ ունի ղարաբաղյան հակամարտության հետ: Ուրիշ նախագահ էլ լինի՝ դրանք էլի հողեր են ուզելու»:
Ես - «Համամիտ եմ, կապ չունի, բայց մարդիկ կարծում են, որ մյուս նախագահն ավելի կոշտ և սկզբունքային դիրքորոշում կունենա»:
Ուսանող - «Եվ արդյունքում մենք կունենանք պատերազմ, ոչ թե բանակցություններ, չէ՞»:
Ես - «Դե, վերջին քսան տարում երկուսն էլ զուգահեռ ունենք, փաստորեն: Այս պահին պարզապես որոշվել է հարցին ինչ-որ վերջնականին նման լուծում տալ: Չգիտեմ, ինչու է հենց հիմա որոշվել, բայց Ադրբեջանն սրում է իրավիճակը, որ Արցախի անվտանգության արժեքը գնալով բարձրանա, և մենք ինքներս մեզ համոզենք, որ Արցախի անվտանգությունը և խաղաղությունը այդ երկրի իրավաքաղաքական կարգավիճակից ավելի բարձր են, ավելի մեծ արժեք ունեն մեզ համար: Եվ դա էլ դրվի բանակցությունների սեղանին»:
Ուսանող - «Ուրեմն մեզ ոչ թե ուրիշ նախագահ է պետք, այլ ուրիշ Հայաստան՝ ավելի ուժեղ ու կայուն: Մեզ այնպիսի Հայաստան է պետք, որն ուժեղ լինի՝ անկախ նախագահից, ոչ թե՝ նախագահ, որն ուժեղ կամ թույլ լինի՝ կախված Հայաստանից»:
Այ այսպիսի ձևակերպումներ են կարողանում տալ փիլիսոփայության ֆակուլտետի ուսանողները