Araratnews.am-ը գրում է.
Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին միջուկային համաձայնագրի մասին ՄԱԿ-ի վերջին զեկույցի կապակցությամբ ԱՄՆ-ին սպառնացել է գործարկել ուրանի հարստացման գործարանը` հաղորդում է ԻՌՆԱ գործակալությունը։
«Անհրաժեշտ է, որ գործող օրենքի համաձայն Իրանի միջուկային էներգետիկայի կազմակերպությունը պատրաստի երկրի կարիքներին համապատասխան մակարդակով ուրանի հարստացման գործարանի գործարկման նախագիծը և տեղյակ պահի Մեջլիսին»,- ասել է Լարիջանին` քննադատելով Իրանի միջուկային գործունեության մասին ՄԱԿ-ի զեկույցը։
«Մեջլիսը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գործողություններից հիասթափված, նախազգուշացնում է ԱՄՆ-ի Կառավարությանը, Սենատին, Ներկայացուցիչների պալատին, որ միջուկային համաձայնագրի դեմ քայլերը հասել են այն կետին, երբ Իրանին այլ ելք չի մնում, քան դիմադրելը»,- ասել է Իրանի խորհրդարանի նախագահը։
- See more at: http://araratnews.am/iraneh-sparnum-e-amn-in-gortcarkel-urani-harstacman-gortcaraneh/#sthash.b51V2fBp.dpuf


