168.am-ը գրում է.
Անկարայի նախագահական պալատում մեկնարկել է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստը, հայտնում է APA գործակալությունը:
Նիստն անցկացվում է երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի նախագահությամբ:
Նիստում քննարկվելու է երկրում ստեղծված իրավիճակը, որն առաջացել է ռազմական հեղաշրջման փորձից և Թուրքիայի կառավարության հետագա քայլերը:
Էրդողանն ու Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել են, որ Անվտանգության խորհրդի նիստում կայացվելու են շատ կարևոր որոշումներ:
Նյութի աղբյուր՝ http://168.am/2016/07/20/664401.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



