Artsakhpress.am-ը գրում է.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպեն օգոստոսի սկզբին Ռուսաստանի քաղաքներից մեկում:

Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Իսկապես, հիմա դիվանագիտական ալիքներով նախապատրաստվում է Պուտինի ու Էրդողանի հանդիպումը: Մենք պայմանավորվել ենք, որ այս հանդիպումը կկայանա օգոստոսի առաջին տասը օրերին, Ռուսաստանի դաշնությունում՝ բայց քաղաքն ու օրը դեռ հայտնի չեն»- ասել է Պեսկովը:

Նա հերքել է այն տեղեկությունը, որ հանդիպումը Բաքվում է ծրագրված: «Բաքվում ծրագրված է Ռուսաստանի, Ադրբեջանի ու Իրանի նախագահների եռակողմ հանդիպումը»,- պարզաբանել է Պեսկովը:

Հուլիսի 16-ի գիշերը Թուրքիայում մի խումբ ապստամբներ ռազմական հեղաշրջման փորձ են կատարել: Հիմնական դիմակայությունը Ակարայում ու Ստամբուլում էր ծավալվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել