Այսօր ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի հուղարկավորությունն է լինելու։
Վանոյանն իսկական սպա էր, հայրենիքի նվիրյա, ով իր կյանքը պատրաստէր զոհաբերեր ծառայության ընթացքում։ Գնդապետ Վանոյանը պատերազմի մասնակից էր ու գիտեր, որ հանձնվելը սպային վայել դրսևորում չէ։
Սա նշանակում է, որ գնդապետ Վանոյանն իր ծառայությունն իրականացրեց փայլուն։
Ցավալի է, որ Վանոյանը սպանվեց այն ժամանակ, երբ այլևս փամփուշտ չուներ։ Ըստ զինյալների հայտնած տեղեկության Վանոյանը զոհվել է իր ունեցած բոլոր 9-ը փամփուշտները կրակելուց հետո։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել