168.am-ը գրում է.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է, որ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովող գործոններից մեկը ԼՂՀ-ի զինված ուժերն են: Այս մասին նա հայտարարել է Lenta.ru-ին տված հարազրույցում:

«Նոր պատերազմի հավանականությունը կախված է մի շարք գործոններից: Ամենագլխավորները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի մարտունակությունն ու հակամարտության ուժային լուծման անընդունելիության մասին միջազգային հանրության հստակ դիրքորոշումն են»,- հայտարարել է Բակո Սահակյանը:

ԼՂՀ նախագահը հավելել է, թե լայնամասշտաբ և տևական պատերազմը կդառնա անհամեմատ ավելի մեծ աղետների կատալիզատոր ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ ողջ աշխարհում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել