Եթե շուտով պատրաստվում եք մեկնել ճամփորդության, ապա անկախ այն բանից, թե որտեղ եք գտնվելու` Ռիո դե Ժանեյրոյում, Իբիցայում կամ հունական քաղաք կղզի Սանտորինիյում, ճամփորդության մեկնելիս շատ կարևոր է ընտրել գեղեցիկ, մոդայիկ և թրենդային լողազգեստ: Դա է պատճառը, որ Էլ ամսագրի խմբագրակազմը, մանրակրկիտ ուսումնասիրելով սեզոնի գլխավոր թրենդերը, առաջարկում է մի քանի կերպար : Նկարահանման համար ընտրել ենք լողազգեստներ՝ Topshop, Garage, Suiteblanco և Lasenza խանութ-սրահներից, որտեղ համոզված ենք կգտնեք նաև Ձեր իդեալական լողազգեստը: Ֆոտոշարքում նկարահանվել է մոդել, անչափ հմայիչ, հաղորդավարուհի Սեդա Սերոբյանը, ով սիրում է իր ողջ ազատ ժամանակը անցկացնել լողափում կամ լողավազանում: Այս սեզոնի ամենանորաձև լողազգեստները գունային վառ լուծումներ ունեն, կարելի է ընտրել վառ վարդագույն և բալագույն տարբերակ, մոդայիկ են նաև տրոպիկական փրինթերով լողազգեստները, որոնք կընդգծեն Ձեր վառ անհատականությունը: Կարող եք ընտրել նաև դասական սևը, որը կհաղորդի Ձեր կերպարին գաղտնիություն և սեքսուալություն: Այս կերպարն անկասկած այն կանանց համար է, որոնք չեն վախենում գտնվել ուշադրության կենտրոնում, սիրում են շքեղ զբոսանավերն, ոսկեգույն արևայրուքն և նույնիսկ հանգստի օրերին տարբերվում են բոլորից: Շատ անգամ հանդերձի ընտրությունը նրանք վերածում են յուրօրինակ խաղի կամ մտածված տոկոսադրույքի… Չմոռանանք նաև, որ լողազգեստ ընտրելիս կարևոր է հաշվի առնել մարմնի կառուցվածքը: Պետք է ընտրել այնպիսի լողազգեստ, որը կընդգծի Ձեր մարմնի առավելություններն ու կթաքցնի թերությունները: Մասնագետները խորհուրդ են տալիս խոշոր ազդրերով կանանց կրել մեկ ընդհանուր երկարավուն լողազգեստ, որը վիզուալ կերկարացնի ոտքերն և կքողարկի ոչ այդքան հաճելի թերությունը: Փոքր կուրծք ունեցող կանանց էլ կառաջարկենք ընտրել վերին հատվածում դետալավորված լողազգեստ, որը կրկին կշտկի խնդիրը:
Արտ- տնօրեն՝Մայա Պողոսյան, Լուսանկարիչ՝ Գոռ Ռոբերտովիչ
Դիմահարդարումը՝Թինա Թևոսյանի Վարսահարդարումը՝Սերգեյ Զվերև գեղեցկության սրահ
Նկարահանման վայրը՝Caucasus Complex