1.եթե իշխանությունները պալատական արժանապատվությունից դրդված, ուժ կիրառեն, ապա երկիրը կընկղմվի խոր մղձավանձի մեջ, որից այլևս դուրս չի գա : Հաշվի առնելով ժողովրդի ու երկրի վիճակը, ուժ կիրառելը պետական ինքնասպանություն է: Բոլոր հնարավոր եղանակներով հարկավոր է խուսափել բախումից:
Վստահելի միջնրդների կարիք կա, ովքեր նաև լուծում կառաջարկեն:
2
եթե իշխանությունները նահանջեն, կատարեն ապստամբների պահանջների մի մասը, ապա իշխանությունները կմտածեն, որ դրանից հետո շենք գրավել-պահանջներ ներկայացնելը կդառնա մոդա: Եվ այդ պատճառով իշխանութունները հիմա կխուսափեն այս պահին պահանջները կատարել:
Միջանկյալ տարբերակ է պետք որոնել:

3. Միջանկյալ տարբերակը կարող է լինել այսպիսին՝
իշխանությունները զենքը վայր դնելու դիմաց պարտավորվում են կատարել փոխադարձ համաձայնեցված մի քանի փոփոխություններ երկրում, սակայն դրանք արվում են որոշ ժամանակ անց, ասենք՝ մեկ-երկու ամսից:
Վստահելիության համար պայմանագիրը /ժամանակավորապես գաղտնի/ ստորագրում են նաև միջնորդները:

4. ինքս 30 տարի առաջ ծրագրել եմ նման զինված պայքար, գիտեմ, թե ինչ հոգեվիճակ ունեն ապստամբները:
Եղել եմ իշխանության մեջ և գիտեմ, թե նման դեպքերին ինչպես են ակամա արձագանքում իշխանությունները:
Հարկավոր է կարողանալ չտրվել կրքերին հանուն Հայրենիքի:

5. Վերոհիշյալ ծրագիրս այն ժամանակ չիրականացրի, քանի որ հասկացա, որ մեր դժվարությունները իշխանություններով չեն պպյմանավորված: Իշխանություններն իրենք էլ հետևանք են: ՈՒ եթե վաղը ապստամբները հաղթեն ու գան իշխանւթյան, ապա մեծ է հավանականությունը, որ կլինի այն, ինչ եղավ 1990-ին:
Ես հասկանում եմ ապստամբներին ամբողջությամբ, ժամանակին ինքս եղել եմ այդ հոգեվիճակում, բայց իրավիճակից ելքն այլ ուղիով է:
Հիմա ճիշտը արյուն չթափելն է, երկուստեք հետևություն անելն է. մենք կանգնած ենք պետության կորստի սահմանաեզրին:

Շարունակելի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել