Panorama.am-ը գրում է.
Թուրքիայում զինվորականների նախաձեռնած ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո իշխանությունների կոչով իրենց կողմնակիցները շարունակվում են հավաքվել փողոցներում ու հրապարակներում:
«Ժողովրդավարական հերթապահություն» իրականացնող և բավական ագրեսիվ տրամադրված քաղաքացիները Չորում քաղաքում բեմադրել են Էրդողանի քաղաքական հակառակորդ, իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի մահապատիժը:
Հեղաշրջման փորձը դատապարտող կոչերով հանդես եկող քաղաքացիները հրապարակում կախաղան են բարձրացրել թուրքական իշխանությունների կողմից հեղաշրջումը նախաձեռնելու մեջ մեղադրվող Գյուլենի խրտվիլակը:
«Էրմենիհաբեր»-ը վկայակոչելով, «Doğan» լրատվական գործակալությանը, գրել է՝ հավաքված մոտ 2 հազար քաղաքացիներ հեղաշրջման մասնակիցներին մահապատժի ենթարկելու կոչեր են արել: Քաղաքացիներից մեկն էլ բարձրացել է մեքենայի վրա ու ցույց տվել իր կողմից պատրաստված պարանը, որն ըստ նրա պետք է օգտագործվի զինվորականներին մահապատժի ենթարկելու համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



