168.am-ը գրում է.

Նիսում վերականգվել է երթևեկությունն Անգլիական ճեմուղով, որտեղ հուլիսի 14-ին ահաբեկչություն էր տեղի ունեցել, հայտնում է Le Figaro-ն:

Ինչպես գրում է պարբերականը, երկուշաբթի երեկոյան մի քանի հարյուր մարդ էր մասնակցել ակցիային և ծաղիկներ ու խաղալիքներ տարել ողբերգության վայր՝ ի հիշատակ զոհերի:

Դրանից հետո քաղաքային կոմունալ ծառայությունները մաքրել էին լողափն ու երթևեկությունն ամբողջությամբ վերականգնվել էր:

Հիշեցնենք, որ Բաստիլի գրավման օրը բեռնատարը մխրճվել էր զբոսնող և հրավառությամբ հիացող մարդկային ամբոխի մեջ:

Ահաբեկչության հետևանքով զոհվել էր 84 մարդ: Տասնյակ մարդիկ վիրավորվել էին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել