Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբի աշխատակիցները գտնվում են Ազատության հրապարակի և երթի իրականացման տարածքում:

Անթույլատրելի ենք համարում օրենքի, այդ թվում՝ մարդու իրավունքների որևէ խախտում:

Կոչ ենք անում բոլոր կողմերին պահպանել հավաքների խաղաղ բնույթը՝ Սահմանադրությանը և օրենքի տառին համապատասխան:

Անհրաժեշտ է բացառել բռնության որևէ դրսևորում: Բոլոր գրանցվող դեպքերի կապակցությամբ իրավասու մարմինների կողմից անհրաժեշտ է մանրամասն քննության իրականացում:

Մենք շուրջօրյա ռեժիմով ենք իրականացնում մեր աշխատանքները՝ գործընթացներին հետևելով և միջոցներ ձեռնարկելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել