Ցավակցում եմ զոհված ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի ընտանիքին, ընկերերներին, բարեկամներին: Արագ ապաքինում բոլոր վիրավորներին: ՀՀ օրենքը խախտվել է, և հանցագործությունը պետք է պատժվի: Զինված խումբը պետք է վայր դնի զենքը և հանձնվի իրավապահներին: Քննությունը և դատավարությունը պետք է լինի բաց և թափանցիկ: Որևէ կերպ զենքով հարցեր լուծելը չի կարող արդարացվել:
Ըստ իս մի տեսանկյուն կա, որն այքան չի քննարկվել մեզ մոտ, այն է՝ իրավիճակը Արցախյան հիմանխնդրի տեսակետից: Փորձելով հետհայացք գցել 91-94թ.թ. պատերազմին մի բան պետք է փաստեմ: Պարտվել է այն կողմը, որտեղ եղել է քաղաքական ոչ ստաբիլ իրավիճակ: Մեր այն ժամանակվա հաղթանակները նաև պայմանվորված էին նրանով, որ ՀՀ և Արցախում քաղաքական ստաբիլություն էր: Այս տեսանկյունից որևէ բան չի փոխվել: Որտեղ լինի առաջին հեղաշրջումը/ներքին անկայունությունը, այն կողմն էլ վերջնական կպարտվի. Ադրբեջանում, ուրեմն հաղթեցինք, ՀՀ-ում և Արցախում՝ ուրեմն մեզ հաղթեցին: Եթե ցանկանում ենք կրկին հաղթել պետք է պահպանենք ստաբիլությունը և՛ ՀՀ-ում և՛ Արցախում: Իսկ դրան հասնելու համար պետք է ճգնաժամից արագ դուրս գալ: Բայց դա առնվազն նոր որակի և իրական արդյունքների միտված ներքին բարեփոխումներով: Իրական համակարգային փոփոխություններով Հայաստանում: Հասկանում եմ, որ դա երկար ճանապարհ է: Իսկ ցանկացած ճանապարհը սկսվում է առաջին քայլից:
Առաջին քայլը իմ պատկերացմամբ պետք է լինի ստեղծված ճգնաժամի հանգուցալուծումը: Ամեն ինչ պետք է արվի բանակցություններով և առանց արյան, զինված խումբը պետք է վայր դնի զենքը և հանձնվի իրավապահներին: Քննությունը և դատավարությունը պետք է լինի բաց և թափանցիկ:
Հուսամ իրավիճակի մեսսիջը տեղ է հասել, բայց ավելի կարևորը, որ մեր շատ բացեր ջրի երես է ելել, և դրանք պետք է արագ շտկել երկրորդ, երրորդ ու այդպես շարունակ քայլերով: Մենք իրավունք չունեն պարտվելու ո՛չ ներսում, ո՛չ Արցախում: