Araratnews.am-ը գրում է.
Ռուսաստանը կոչ է անում Թուրքիային լուծել բոլոր խնդիրները բացառապես սահմանադրական ճանապարհով` ՏԱՍՍ-ի հաղորդմամբ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Ինչ վերաբերում է այսօր Թուրքիայում ընթացող զարգացումներին, ապա մեր դիրքորոշումն այն է, որ անհրաժեշտ է բոլոր հարցերը լուծել բացառապես սահմանադրական ճանապարհով»,- ասել է Լավրովը:
Նրա խոսքով` Թուրքիայում իրադարձությունները չեն անդրադառնա Սիրիայում Ռուսաստանի գործողությունների վրա: Հիշեցնենք, որ Թուրքիայում անցած ուրբաթ երեկոյան մի խումբ զինվորականներ ռազմական հեղաշրջման փորձ են ձեռնարկել, որը տապալվել է: Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են մի քանի հազար զինվորականներ, դատավորներ, դատախազներ, ոստիկաններ և քաղաքացիներ:
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/rd-agn-n-koch-e-anum-thurkhiayin-bolor-xndirnereh-lutcel-bacarapes-sahmanadrakan-tchanaparhov/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել