Barometer.am-ը գրում է.
Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության գոտում իրադրության սրացման պայմաններում ձգտում Է պահպանելու հավասարությունը Հայաստանին և Ադրբեջանին սպառազինության մատակարարումների հարցում և կարծում է, որ "կոնֆլիկտային իրավիճակները չպետք է լուծվեն զենքի օգնությամբ": Այդ մասին "Известия" թերթին ասել է Ռազմատեխնիկական համագործակցության հարցերով դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Ֆոմինը:
"Հակամարտությունները սկսվում են, անկախ այն բանից, որ մի կողմն ավելի լավ կամ վատ է զինված։ Այնուամենայնիվ, անըրաժեշտ է ձգտել հավասարակշռության: Եվ Ռուսաստանը ջանքեր է գործադրում, որպեսզի պահպանվի հավասարակշռությունը, ինչպես բացարձակ առումով, այնպես Էլ սպառազինությունների հիմնական համակարգերի քանակով և որակով»,- ասել Է Ֆոմինը:
Նա նշել է, որ "ռազմատեխնիկական համագործակցության գլխավոր խնդիրը մեկին օգնելը չէ, որպեսզի ստեղծվի ուժերի առավելություն": "Գլխավոր խնդիրը, որքան Էլ որ դա տարօրինակ հնչի, խաղաղության և կայունության պահպանումն Է կոնկրետ երկրում, տարածաշրջանում և ամբողջությամբ վերցված աշխարհում",- կարծում Է համերկրային ծառայության ղեկավարը:
Ֆոմինը ընդգծել է, որ այս կամ այն երկիր մատակարարումների մասին որոշումները Ռուսաստանը կայացնում է հաշվի առնելով տարածաշրջանում սուր իրավիճակները: "Այստեղ չի կարելի ասել, թե մենք սպասում ենք՝ սրացում տեղի կունենա, թե ոչ: Գոյություն ունի որոշակի հավասարակշռություն, և մենք ելնում ենք նրանից, որ կոնֆլիկտային իրավիճակները չպետք է լուծվեն զենքի օգնությամբ",- նշել է նա:



