Քաղաքական հարցերը բռնությամբ չպետք է լուծվեն. Նաիրա ԶոհրաբյանArmlur.am-ը գրում է.

ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է այսօր Էրեբունիում տեղի ունեցած դեպքերին. «Մի՜ սպանիր քո եղբորը Մեր երկրում կա՞ արդարության լրջագույն ճգնաժամ։ Այո՜։ Մեր երկրում, այո, լրջագույն համակարգային արատներ կան, որոնք այլեւս մեր երկրի անվտանգության լրջագույն սպառնալիք են։ Պե՞տք է օր առաջ փոխել այս ամենը։

Այո՜։ Բայց։ Քաղաքական հարցերը բռնությամբ չպետք է լուծվեն։ Բռնությունը քաղաքականության մեջ տեղ չունի։ Չկա որեւէ նպատակ, որը արդարացնի քո արյունակցի վրա ձեռք բարձրացնելը։ Չի կարող որեւէ, անգամ ամենաազնիվ նպատակը արդարացնել քո եղբոր, քո արյունակցի սպանությունը։

Այո, երբեմն թվում է, թե այլ ելք այլեւս չկա։ Բայց՝ ելք միշտ կա։ Բռնությունը, քո արյունակցի վրա ձեռք բարձրացնելը չի կարող ելք լինել։ Այդպես չպետք է լինի։ Հայը միայն իր թշնամու վրա պիտի զենք բարձրացնի՝ պաշտպանելով իր հայրենիքը։ Ցանկացած իշխանություն անցողիկ է։ Հավերժ իշխանություններ չեն լինում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել