Համացանցը ռեալ կյանքի արտացոլումն ա։ Էն, ինչ ստեղ եք, կրկնակին իրական աշխարհում եք։ Էսօր շատերն անմարդկային, ստոր գրառումներ արեցին, թե ինչ ա խոսում դա ձեր մասին՝ պարզ ա։ Տղամարդկանց հոծ զանգված ցույց տվեց, որ փալաս ա, կանանց մի մեծ զանգված էլ ապացուցեց, որ անմարդկային, բնազդաբար ապրող կենդանիներ են, ու ես ափսոսում եմ, որ դրանց շատերի էջերում ձեռքներին երեխա կա։ Ձեր համար երեխան չափից դուրս մեծ երջանկություն ա՝ համեմատած մարդ սպանելու հիստերիկ կոչերին, արդարացումներին ու ծայրահեղ գրառումներին։
Սա էլ ա անցնելու։ Հարթվելու ա որևէ կերպ ու հուսանք, որ էլ զոհ չենք ունենա։ Բայց դուք ձեր հետ եք մնալու։
Հեղինակային կարծիքներիս վրա մեծ մասը թքած ունի ու դա նորմալ ա։ Պարտադիր չի ամեն ինչի անդրադառնալ։
Ու էլի համոզվում եմ, որ լռելը դեռ ոչ մեկի չի խանգարել։ Շնորհակալ եմ էն ֆռենդներիս, որոնք կամ օբյեկտիվ ու փաստացի վերլուծություններ էին ներկայացնում, կամ շատ բազմիմաստ ու մարդավայել լռում էին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sunesevada/posts/930731723722483
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել