«Անմեղ զոհեր տալով, արդարության մասին խոսելն առնվազն անարժանահավատ չի ընկալվում»Iravunk.com-ը գրում է.

Այսօր առավոտյան տեղի ունեցած ու դեռ շարունակվող երեւանյան դեպքերին անդրադարձել էարդարադատության նախկին նախարար, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ,իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ` հանդես գալով հետեւյալ գրառմամբ. « «Այլ ճանապարհ չի մնացել». – այսպես են արդարացնում այսօրվա իրադարձության հեղինակներին: Իսկ այն ճանապարհը, որ ընտրվել է, ո՞ւր է տանում եւ, Աստված չանի, դեռ կտանի, եթե չկանխվի: Ինքներդ էլ գիտեք, որ երկրի ներսում անմեղ զոհեր տալով, արդարության մասին խոսելը առնվազն անարժանահավատ չի ընկալվում: Ամենայն հավանականությամբ, այս նախաձեռնության հեղինակները չեն մտադրվել մարդ սպանել, սակայն դա եղել է, փաստ է, ուրեմն` անմիջապես դադարեցնելն ավելի խոհեմ ու ազդեցիկ կլինի: Իսկ չհամաձայնվողին կառաջարկեի մի պահ ընդունել, որ սպանվածը կարող էր հենց իր մերձավորը լինել, եւ այնքան էլ լավ չէ, երբ անփորձանք իրավիճակում փորձ է արվում մյուսներին փորձանքի հրահրել»: Ապա ընգծել է.«Համեմատություններն անտեղի եք համարում, լավ, այդ դեպքում 1981թ. Փարիզում թուրքական հյուպատոսարանում կոնկրետ քաղաքական պահանջներով թվով 59 մարդ պատանդ վերցրած 4 հայ երիտասարդները հայրենասեր չէ՞ին, որ հանձնվեցին, ի դեպ, նրանք էլ էին փոխադարձ կրակոցների ժամանակ մարդ սպանել: Համոզված եմ, որ իրավասու ծառայությունները կհարթեն միջադեպը, իսկ լուրջ դասեր քաղելու անհրաժեշտություն ունենք բոլորս...», - եզրափակելով խոսքը` նշել է Գ. Դանիելյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել