panorama.am-ը գրում է.

Ոստիկանության և իրավապահ մարմինների հատուկ բոլոր ստորաբաժանումները բերված են մարտական վիճակի, սակայն նրանց հատուկ գործողություններ կատարելու ցուցում տրված չէ: Առայժմ ընթանում են բանակցություններ: Իրենց պահանջը չի փոխվել, նույնն է՝ ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը:

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք բանակցություններին մասնակցում է   Ժիրայր Սեֆիլյանը, քանի որ նման լուրեր են տարածվել, որ իրեն բերել են բանացելու, փոխոստիկանապետն ասաց, որ՝ ոչ, չեն բերել:

Հարցին, թե արդյո՞ք նման նպատակ կա, ասաց. «Առայժմ ոչ»:

Պողոսյանը նշեց, որ խմբի անդամները զինված են. «Իրենք տարածում են, որ ընդամենը վերցրել են գնդի զենքերը, սխալվում են, ի սկզբանե զինված հարձակում են գործել»:

Փոխոստիկանապետը կրկին անգամ հորդորեց հեռու մնալ սադրանքներից, հանցագործությունից, մարդասպանությունից, ավելորդ արյունահեղությունից:

Ամբողջական հոդվածը կորղ եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել