Tert.am-ը գրում է.
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն արդարացված չի համարում մի խումբ զինված անձանց կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք մուտք գործելու միջադեպը, բռնության սպառնալիքով այնտեղ գտնվող անձանց պահելը:
«Բողոքի իրավունքը բոլորիս է պատկանում, սակայն երբևիցե չեմ եղել կողմնակից բռնությամբ որևէ փոփոխությունների հասնելուն, որովհետև այդ պարագայում որևէ դրական փոփոխություն տեղի չի ունենում: Ես կարծում եմ, որ այս իրավիճակում, որում մենք հայտնվել ենք՝ տարածաշրջանային առումով, այսպիսի մեթոդները պետք է բացառել»,- ասաց նա և նշեց, որ չնայած սա բացասաբար կազդի երկրի իմիջի վրա, սակայն իրեն ավելի շատ մտահոգում է, թե ինչ վիճակի մեջ կհայտնվի ժողովուրդը՝ հաշվի առնելով հարևան երկրների ագրեսիվ քաղաքականությունը:
Նա ասաց, որ ինքը ևս դեմ էր Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալմանը, սակայն գտնում է, որ ինչ նպատակ էլ դրված լինի, անգամ եթե ինքը ևս կիսի այդ նպատակները, կիրառվող մեթոդներն իր համար մերժելի են:
Շարունակությունն` այստեղ



