Այնպես չէ` իշխանությունն աչքիս լույսն է, բայց նման իրավիճակ ստեղծել, մեղմ ասած, սխալ էYerkir.am-ը գրում է.

Դեմ եմ զենքի միջոցով երկրի ներսում հարցեր լուծելուն: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում ասաց երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը` խոսելով ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա զինված հարձակման  մասին:

Նա նշեց, որ այս պահին շատ «հարմար» պահ էր Հայաստանում լարվածություն ձեռք բերել` այն դեպքում, երբ հակառակորդ պետություններում էլ կա լարվածություն: Բայց, ըստ նրա,  մեզ անհրաժեշտ էր իրականում պահպանել ոչ լարված իրավիճակը:

«Չգիտեմ ինչու և ինչ միջոցներով` շատ նվիրվալ տղերքի միջոցով, որոնց ես շատ հարգում ու սիրում եմ, կարողանում են դրսի ուժերն այդ լարվածությունն այստեղ շարունակել: Այնպես չէ, որ իշխանությունն աչքիս լույսն է, բայց այս պահին նման իրավիճակ ստեղծել, մեղմ ասած, սխալ է»,-ասաց Ամալյանը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել