Անդրիաս Ղուկասյանն ասում է, որ «ապստամբները չեն հանձնվելու և մարտնչելու են մինչև վերջին փամփուշտը։ Ոստիկանության բախումը նրանց հետ ավարտվելու է հարյուրավոր զոհերով: Գտնում եմ, որ անխուսափելի եղբայրասպան բախումը կանխելու համար քաղաքացիները պետք է շտապ հանրահավաք նախաձեռնեն ՀՀ ոստիկանության գլխավոր շենքի մոտ ուժ չգործադրելու և ճգնաժամը բացառապես բանակցային ճանապարհով կարգավորելու պահանջով»։
Երկար մազերով պարոն, գնա Բրիտանիայի դեսպանատան դիմացը միտինգ արա` աներ-հայրիկի սարքած աէրոպորտի նկարով։ Որտեղի՞ց գիտես, որ մինչև վերջ կրակելու են, եթե անակնկալ էր... Էդ ո՞ր մի երկրում են ահաբեկիչների հետ հարցեր լուծում
«բացառապես բանակցային ճանապարհով»։ Մարդ է սպանվել, հայ մարդ... Մի քանիսն էլ ավտոմատի լուլի տակ են` կյանքները մազից կախված։ Ոստիկանության շենքի մոտ մարդ ես հավաքու՞մ, որ վրաններ խփես, գետնին նստես ու արյան հեղեղի վրա մի բան բռնե՞ս, թե՞ շոգից ուղեղում զամիկանի է տալիս։ Մազերդ թեթևացրա, շատ է շոգ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել